Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Շատ կարևոր է, որ Հայաստանը նախաստորագրի որքան հնարավոր է շուտ

Շատ կարևոր է, որ Հայաստանը նախաստորագրի որքան հնարավոր է շուտ
24.07.2013 | 11:49

Եվրամիության նախագահող երկրի` Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը ասել է, որ Հայաստան արդեն այս ամիս կարող է ավարտել խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունները ԵՄ-ի հետ: «Հայաստանը դանդաղ, բայց բավականին ինտենսիվ շարունակում է աշխատել: Ես հավատում եմ, որ նրանք կարող են Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններն ավարտել արդեն այս ամիս: Ճիշտ է` շատ ժամանակ չի մնացել, սակայն դեռ հնարավոր է: Եթե Հայաստանը հաջողի դա, կարող է դիտարկվել նույն հարթության վրա, ինչ Վրաստանն ու Մոլդովան են այս պահին: Շատ կարևոր է, որ Հայաստանը նախաստորագրի որքան հնարավոր է շուտ»,-ասել է Լինկյավիչուսը:

Դիտվել է՝ 1907

Մեկնաբանություններ